Թուրքիայի դիրքը, այդ թվում` աշխարհագրական, ստիպում է հաշվի նստել իր հետ: Ինչպես հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Թուրքիայի վարած նեոօսմանիզմի քաղաքականությունը միտված է Անկարայի դերի բարձրացմանը Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում:
Դրան զուգահեռ աճում է նաեւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությունը, ինչի մասին վկայում է նրան տարվա մարդ ճանաչելու հանգամանքը:
Թուրքիան ակտիվորեն հանդես է եկել Եգիպտոսի իրադարձությունների ֆոնին, ակտիվ է Լիբիայի հարցում: Միեւնույն ժամանակ նկատվում են շփումների ամրացում ԱՄՆ-ի հետ, ինչի մասին վկայում են բանակցությունները նախագահ Օբամայի հետ:
Ըստ թուրքագետի, հետագայում Թուրքիան կարող է հավակնել ղարաբաղյան կարգավորման միջնորդի դերին, ինչն անթույլատրելի է հայկական կողմի համար:





























