Լիբիայում երրորդ գիշերն է` ինչ միջազգային կոալիցիան հատուկ գործողություն է իրականացնում` փորձելով այդկերպ կանգնեցնել կառավարական զորքերի կողմից խաղաղ բնակչության սպանդը:
Կոալիցիայի հարվածները, որոնց թիրախը զրահատեխնիկայի շարասյուներն են, ՀՕՊ համակարգերն ու ռազմական այլ օբյեկտներ, ստիպել են Քադաֆիի զորքերին նահանջել: Սակայն ապստամբներն էլ իրեց հերթին չեն կարողանում հակահարձակման անցնել:
Վերլուծաբաններն արդեն նշում են, որ իրավիճակը ԼԻբիայում կարող է փակուղի մտնել, գրում է NEWSru.com-ը:





























