Թուրքիայի չորս քաղաքացի է ձերբակալվել Վրաստանի սահմանապահ ոստիկանության կողմից։ Նրանք մեղադրվում են խմբակային Վրաստանի սահմանը խախտելու մեջ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով սահմանապահների մամուլի ծառայությունը։
Թուրքիայի քաղաքացիներին ձերբակալել են Թուրքիայի եւ Վրաստանի սահմանագծին՝ Ախալցխայի շրջանում, ովքեր փորձում էին 22 խոշոր եղջերավոր անասուն գողանալ։
Ահմեդ Երսարի, Աթանուր Սամսեքի, Խալիլ եւ Աքին Դուրսուների նկատմամբ խմբակային սահմանը խախտելու մեղադրանք է առաջադրվել։ Օրինախախտերի մեղքը հաստատվելու դեպքում. Նրանց մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպասվում։





























