ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հաստատել է Լիբիայի տարածքում հատուկ օպերացիայի ժամանակ F-15E Eagle կործանիչի  խորտակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոյթեր» գործակալությունը։

Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար Վինս Քրոուլիի խոսքով, երեքշաբթի գիշերը ամերիկյան կործանիչը կործանվել է տեխնիկական անսարքությունների պատճառով։ Երկու օդաչուներն էլ կարողացել են կատապուլտով դուրս թռչել օդանավից, նրանց արդեն գտել են։ Որոշ տվյալներով, օդաչուները թեթեւ վնասվածքներ են ստացել։

Բրիտանական Daily Telegraph-ն ավելի վաղ հայտարարել էր, որ օդաչուներից մեկին գտել են լիբիական ապստամբները: