Հայաստանի ՊՆ վարչական համալիրում մարտի 23-ին տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համանախագահությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներն ամփոփող Հանրային իրազեկման փաստաթղթի նախագիծը: