Հայ պատգամավորներն այդպես էլ չբարեհաճեցին քննարկել հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, իրենց գործընկեր  Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու հարցը:

Նշենք, որ նախօրեին Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը առաջարկել էր հավաքվել Հովիկ Աբրահամյանի մոտ եւ որեւէ կերպ արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիային: «Միգուցե արժե այցելել նրան կամ համոզել դադարեցնել հացադուլը»,- ասել էր Դալլաքյանը:

Երեկվա նիստը չէր կայացել ՕԵԿ խմբակցության ղեկավար հեղինե Բիշարյանի բացակայության պատճառով, եւ որոշվել էր այն քննարկել այսօր: Սակայն այսօր էլ պատգամավորները մոռացության մատնեցին հարցի քննարկումը:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մեկ շաբաթ հացադուլ է անում Ազատության հրապարակում` դժգոհելով երկրում ստեղծված իրավիճակի դեմ: