Հայ Հեղափոխական դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից ամոթանք է տվել իշխանության եւ արմատական ընդդիմության ներկայացուցիչներին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիայի նկատմամբ անզիջում դիրքորոշման համար:
«Ուղղակի զզվանք են հարուցում արմատական ընդդիմադիր մամուլում Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին նողկալի հրապարակումները: Մյուս կողմից, բացարձակապես անհասկանալի է իրավապահների դիրքորոշումը, որ թույլ չեն տալիս անձրեւանոց տեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Հետաքրքիր է` ինչի՞ն է խանգարելու այդ անձրեւանոցը, կխաթարի՞ օպերայի եւ բալետի թամանյանական շենքի ճարտարապետական նկարագիրը: Իրավապահների եւ արմատական մամուլի երկու ծայրահեղ դրսեւորումները տարակուսանք են հարուցում»,- ասել է Հովհաննիսյանը` զերծ մնալով քաղաքական գնահատական տալ Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիային:





























