Վրաստանի «Ազգային  ֆորում», «Կանանց կուսակցություն» եւ «Ավանդապաշտների միություն» ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունները մարտի 22-ին հայտարարել են քաղաքական նոր բլոկում միավորվելու մասին։

Բլոկը կկոչվի «Ազղգային ֆորում», հայտարարել է քաղաքական նոր ուժի ղեկավար Կախա Շարտավան։

«Կանանց կուսակցության» առաջնորդ Գուգուլի Մագրաձեն ասել է, որ ներկայիս փուլում բլոկը նպատակը իշխանափոխությունն է։