ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կոնկրետ գնահատական տա Ադրբեջանի ապակառուցողական վարմունքին, որը չի դադարում խախտել հրադադարի ռեժիմը եւ անզիջում պահվածքի պատճառով հնարավոր չէ դիտարկում անցկացնել շփման գծում: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նա ընգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները վկայում են, որ նա չի վերահսկում իրավիճակը: «Բայց եթե Ադրբեջանն իրացնի իր ռազմատենչ սպառնալիքները, այդ ամենի արդյունքում երրորդ հայկական պետությունը կստեղծվի»,- հայտարարել է պատգամավորը: