The New York Times թերթի ֆոտոլրագրողուհի Լինսի Ադդարիոն, ով նոր է ազատվել Լիբիայում գերությունից, պատմել է թե ինչպիսի չարչարանքների է ենթարկվել գտնվելով Լիբիայի բանակի հսկողության տակ։ Ադդարիոն հայտարարել է, որ լիբիացի զինվորները շատ կոպիտ են վարվել իր հետ, անընդհատ վախեցրել են, որ կսպանեն, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The News York Times-ին։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ չորս ամերիկացի լրագրող էին ձերբակալվել Լիբիայում, զինված ապստամբությունից առաջ։ նրանց մեջ են եղել Էնթոնի Շադիդը, Թայլեր Հիկսը, Լինսա Ադդարիոն եւ Սթիվեն Ֆարրելը, որը 2009թ Աֆղանստանում գերի էր ընկել Թել-Ավիվին եւ ազատվել բրիտանական հատուկջոկատայինների կողմից։

Մարտի 21-ին նրանց ազատ են արձակել թուրք դիվանագետների միջնորդությամբ եւ ուղարկվել են հարեւան Թունիս։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է  ցանկացած գործողություն, այդ թվում ռազմական միջամտություն՝ Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Բանաձեւն արգելում է միայն ցամաքային ներխուժումը Լիբիայի տարածք:

Մարտի 19-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական օդանավերն սկսեցին ռմբահարել Լիբիայի տարածքը: Մի քանի ժամ անց նրանց միացան նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդանավերը:

Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական եւ արաբական երկրներ։