Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Վախթանգ Կիպիանին՝ Վատո մականունով։ Նա մեղադրվում է շորթման մեջ։ Տղամարդը Վրաստանում կատարված աղմկոտ մի գործի պատճառով միջազգային հետախուզության մեջ է եղել։
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», ոստիկանություն է դիմել մի տղամարդ եւ ասել, որ Վախթանգ Կապիանին առեւանգել է իր ընկերոջը։ Պարզել է, որ Վատոն առեւանգել է զոհին եւ նրան փակել հյուրանոցի համարներից մեկում։ Այնտեղ մաֆիոզները դանակի սպառնալիքի տակ նրանից ինչ-որ 750 հազար ռուբլու պարտք են պահանջել։
Նախօրեին իրավապահներն այդ 35-ամյա տղամարդուն, ով Վրաստանի քաղաքացի է, ազատ են արձակել, Կիպիանին ձերբակալվել է։
Իրավապահների տվյալներով, 32-ամյա Կապիանին երկար ժամանակ գլխավորել է Վրաստանի մաֆիոզ կլաններից մեկը, իսկ հետո բնակություն է հաստատել Ուկրաինայում։





























