Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀԿ) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը արդեն երկու օր է` լքել է զբաղեցրած պաշտոնը սեփական դիմումի համաձայն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի մամուլի բաժնից եւ նշեցին, որ իր հեռացման պատճառների մասին Կիրակոսյանը չի հայտնել: Ըստ լուրերի` Կենտրոնը ֆինանսական սղության պատճառով առաջիկայում փակվելու է: «Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, կենտրոնը չի փակվելու»,-վստահեցրին ՌԱՀՀԿ-ից: Իսկ թե ո՞վ է լինելու ՌԱՀՀԿ նոր ղեկավարը` առայժմ հայտնի չէ: «Քանի որ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն է կենտրոնի հիմնադիրը, նա եւս պետք է իր որոշումը կայացնի այդ հարցում եւ իր աջակցությունը հայտնի կենտրոնի նոր ղեկավարին»,-հայտեցին ՌԱՀՀԿ մամուլի բաժնից` չբացառելով, որ Կենտրոնի նոր ղեկավար դառնա նույն կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Ռիչարդ Կիրակոսյանը մտադիր է կա’մ նոր կենտրոն ստեղծել, կա’մ գնալ Ալեքսանդր Իսկանդարյանի ղեկավարած «Կովկասի ինստիտուտ»:




























