Հայաստանի ընտրական օրենսդրության բարեփոխումը դժվար թե հանգեցնի արդար ընտրությունների անցկացման: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Ազգային Ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
Վերջինս նկատել է, որ կոալիցիոն նախագիծը լուծում է միայն տեխնիկական խնդիրներ, բայց դա չի կարող արմատապես նպաստել արդար ընտրությունների անցկացմանը:
Իսկ ՀՅԴաշնակցության ներկայացրած այլընտրանքային տաբերակը արժանացել է Թորոսյանի ավելի բարձր գնահատականին, քանի որ այն կոնկրետ քայլեր է նշել` թերությունները վերացնելու համար: Թորոսյանը նշել է, որ այլընտրանքային փաթեթն էլ վերամշակման կարիք ունի: Նախկին նախագահը նշել է, որ լավ ընտրություններ կարելի է անցկացնել անկատար օրենքներով, միայն ցանկություն է պետք:





























