Ջեյմսթաունի հիմնադրամի ամերիկացի հետազոտող Վլադիմիր Սոկորը ՆԱՏՕ-ին կոչ է անում Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնող քայլեր ձեռնարկել։

«Ռուսաստանն ուժեղացնում է Աբխազիայում ռազմական ներկայությունը, ինչը վտանգ է պարունակում սեւծովյան տարածաշրջանի համար։ Բացի այդ, նա իր ներկայությունն ուժեղացնում է նաեւ Սեւաստոպոլի ռազմածովային բազայում եւ Հայաստանում տեղակայված ռազմաբազայում»,- հայտարարել է Սոկորը եւ ավելացրել, որ «Ռուսաստանն իր վրա երբեք քաղաքական պատասխանատվություն չի վերցրել այն համաձայնագրերի համար, որոնցում մասնակցում է»։