Թուրքիային պատկանող 4 ռազմանավ եւ 1 սուզանավ շարժվում են դեպի Լիբիայի ափերը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի խոսնակը։
ՆԱՏՕ-ի խոսնակը նշել է, թե Լիբայի ափերին են մոտենում 16 ռազմանավեր եւ սուզանավեր, որոնց մեջ է Թուրքիային պատկանող 4 ռազմանավ եւ 1 սուզանավ։
«Ռազմանավերն ու սուզանավերը կապահովեն ՄԱԿ-ի որոշման կատարումը եւ թույլ չեն տա, որ Լիբիա զենք մտնի»,-ասել է ՆԱՏՕ-ի խոսնակը։





























