Երուսաղեմում պայթյունի հետեւանքով մահացած 60-ամյա կինը, պարզվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով մարտի 24-ին լույս տեսած  լոնդոնյան The Guardian թերթը։

Պայթյուն Արեւելյան Երուսաղեմում

Երուսաղեմի կենտրոնում գտնվող ավտոկայանում մարտի 23-ին պայթյուն է որոտացել։ Ահաբեկչության արդյունքում 30 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից մի կին ստացած վերքերից հիվանդանոցում մահացել է։ Այս ահաբեկչությունը Երուսաղեմում 2004թ հետո առաջինն էր։