Գյումրիի Մուշ-2 թաղամասում այսօր՝ մարտի 24-ին նորակառույց բնակարանների հավաստագրեր են ստացել զոհված ազատամարտիկների 8 ընտանիքներ:

Բնակարանների հավաստագրերի բաշխումը կատարվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով եւ կառավարության որոշմամբ:

Ընտանիքներին հատկացված բնակարանները բաշխվել են հետեւյալ կերպ. 1 սենյակ՝ մեկ ընտանիքի, 2 սենյակ՝ երեք ընտանիքի եւ 3 սենյակ՝ 4 ընտանիքի: Բնակարանների հաստագրերն այդ ընտանիքներին  հանձնել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: