Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարտի 26-ին ժամը 8:30-ին մեկ ժամով կմարեն լույսերը, դրանով նշելով «Մոլորակի ժամը»:
«Մարիոթ Ինթերնեշնլի» նպատակն է ապահովել ամբողջ աշխարհում 500 բիզնես կառույցների մասնակցությունը այս նախաձեռնությանը, որը համընդհանուր կոչ է` ուղղված յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր բիզնես կառույցի եւ յուրաքանչյուր համայնքի` սթափվելու, համապատասխան քայլեր ձեռնարկելու եւ պատասխանատվություն ստանձնելու մեր բոլորի ապագայի համար:
«Մոլորակի ժամը» բնության համաշխարհային հիմնադրամի կողմից ստեղծված ամենամյա միջազգային միջոցառում է, որն անցկացվում է մարտի վերջին շաբաթ օրը, եւ որը տնային տնտեսություններին եւ բիզնես կառույցներին կոչ է անում մեկ ժամով անջատել ոչ էական լույսերն ու էլեկտրական սարքավորումները` նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը կլիմայի փոփոխությանն ուղղված անհրաժեշտ գործողությունների կարիքի վերաբերյալ:
Այս նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամ Ավստրալիայի եւ Sydney Morning Herald-ի կողմից 2007թ. եւ 2008թ.-ին տարածվել ողջ աշխարհում: Մարիոթ Ինթերնեշնլը միացավ այս նախաձեռնությանը 2009թ.-ին` մասնակցության կոչ անելով ողջ աշխարհի կառույցներին:
Արմենիա Մարիոթ հյուրանոցը մասնակցում է այս միջոցառմանը, որը սկիզբ է դնում «Բնապահպանական իրազեկության ամիս» ծրագրին: Մարիոթ Ինթերնեշնլը ապրիլը հայտարարել է «Բնապահպանական իրազեկության ամիս». Ողջ ամսվա ընթացքում հաղորդակցվելու եւ տոնվելու են ընկերության կողմից իրականացվող բնապահպանական առումով պատասխանատու միջոցառումները, բարձրացվելու է բնապահպանական հարցերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը եւ աշխատակիցները մասնակցելու են բնապահպանական աշխատանքների:




























