Ոստիկանության Աշտարակի բաժնում մարտի 24-ին հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2108-01» մակնիշի ավտոմեքենան ժամը 19.00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա Վառինկա Ղ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:





























