Երեւանոի Արշակունյաց պողոտայի եւ Նժդեհ փողոցի խաչմերուկում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, իրար են բախվել Ford մակնիշի 13 SO 380 համարանիշի ավտոքարշակ մեքենան եւ 80 համարի երթուղային տաքսին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Ոստիկանության տրամադրած նախնական տվյալների համաձայն, ավտոքարշակի վարորդը, ինչպես նաեւ երթուղային տաքսու վարորդը եւ ուղեւորները չեն տուժել։
Այս պահի դրությամբ, ոստիկանները սպասում են ապահովագրական ընկերությունների աշխատակիցների ժամանելուն։






Լուսանկարները` Մարիա Ասատրյանի





























