Իրաքն ու Պարսից ծոցի արաբական պետությունները ծոցում անվտանգության ապահովման համար արտասահմանյան ուժի կարիք չունեն, քանի որ դա միայն կուժգնացնի տարածաշրջանային լարվածությունը: Այս մասին Twitter-ում գրել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ ալ-Հաքիմը՝ հավելելով, որ տարածաշրջանային պետություններն ունակ են ինքնուրույն ահահովել ռազմավարական ջրային ուղու անվտանգությունը, հաղորդում է AP-ը:

Այդպիսով Հաքիմը պատասխանել է Հորմուզի նեղուցում ԱՄՆ հրամանատարության ներքո ռազմածովային առաքելության ստեղծման մասին ԱՄՆ վարչակազմի ջանքերին: Անցած շաբաթ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ միանում է առաքելությանը: ԱՄՆ այլ դաշնակիցներ դեռեւս չեն արձագանքել:

Ալ-Հաքիմը նշել է, որ այդ առաքելությանն Իսրայելի մասնակցությունն անթույլատրելի է: