«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ նախկին զինդախատազ, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Հարցին, թե ՀԱԿ հրավիրած հաջորդ հանրահավաքին լուծելիք խնդիրը ո՞րն է` Ջհանգիրյանը պատասխանել է. «Մեր հանրահավաքները սովորական քաղաքական միջոցառումներից արդեն վերափոխվել են որշումներ կայացնող համաժողովների: Դրա համար այն բոլոր մարդիկ, ովքեր կարեւորում են, թե ինչ է անելու Կոնգրեսը առաջիկա` ապրիլի 8-ի հանրահավաքում, ինչ որոշում է ընդունելու եւ իրագործելու, պետք է գա եւ մասնակցի այդ որոշման ընդունմանը: Կարող եմ մի բան վստահեցնել, մենք ավելի պակաս ոգեւորություն չենք հաղորդելու ժողովրդին, քան արել ենք մարտի 17-ին:

Ավելի շատ փակագծեր չբացեմ: Հանրահավաքի օրակարգը որշում են հանրահավաքին մասնակցող ՀՀ քաղաքացիները` իրենց բազմամարդությամբ, վճռականությամբ: Ինչքան մեր հանրահավաքները բազմամարդ եւ ոգեղեն լինեն, ինչքան մեր ժողովուրդը վճռական տրամադրված լինի, այնքան որոշումները կլինեն արմատական: Որոշողը ժողովուրդն է»: