ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման հնարավորության հարցը բաց է թողել։
«Իհարկե, ամեն ինչ հնարավոր է։ Նրանք կուզեին իրենց խնդիրները լուծելու հնարավորություն ունենալ։ Նրանք ավելի շատ խնդիրներ ունեն։ Նրանց սպանում են ֆինանսական առումով»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները չի հանի։
Նրա խոսքերով, ինքը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը՝ իր եւ Ռուհանիի միջեւ բանակցությունների միջնորդության առումով, սակայն ԱՄՆ-ը բանակցություն կվարի իր պայմանների հիման վրա։ «Մեզ ոչ ոք պետք չէ»,- ասել է նա։
Թրամփը նշել է, որ Իրանն ունի «հսկայական» տնտեսական պոտենցիալ, եւ ենթադրել է, որ երկրի ղեկավարությունը չի ուզենա լարվածությունը սրելով վատնել այն։




























