Բեկումն ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի բանակցություններում կախված է նախագահ Դոնալդ Թրամփի «իմաստուն ընտրությունից եւ համարձակ որոշումից։ Այս մասին ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ խորհրդական Կիմ Կի Գվանը, տեղեկացնում է AP-ը։
Նա կասկածներ ունի, թե Փհենյանի եւ Վաշինգտոնի առաջնորդների հերթական հանդիպումը կարող է հանգեցնել բեկման՝ հաշվի առնելով ԱՄՆ դիրքորոշումը Փհենյանի լիցքաթափման անհրաժեշտության վերաբերյալ առաջին փուլում, մինչեւ Վաշինգտոնի կողմից խոշոր զիջումներ ստանալը։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ ոչ մի գործողություն չի ձեռնարկում համատեղ հայտարարության կատարման համար, որը հրապարակվել է Կիմի ե Թրամփի՝ անցած տարի Սինգապուրում կայացած առաջին գագաթաժողովից հետո։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան, իր կողմից, «անկեղծ ջանքեր» է գործադրել փոխադարձ վստահության հաստատման եւ հայտարարության կատարման ուղղությամբ։
«Բայց նախագահ Թրամփը տարբերվում է իր նախորդներից, ուստի ես կցանկանայի հույս հայտնել նախագահ Թրամփի իմաստուն ընտրության եւ համարձակ որոշման առումով»,- ասել է Կիմ Կի Գվանը։
Նշենք, որ մի քանի օր առաջ Թրամփը չէր բացառել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հերթական հանդիպման հնարավորությունը մինչեւ տարեվերջ։





























