Հունաստանի հյուսիսում ոստիկանությունը ձերբակալել է 12 անձանց, որոնք ներթափանցել են Սալոնիկում գտնվող Աթաթուրքի թանգարանի տարածք եւ բողոքի ակցիա կազմակերպել Սիրիա Թուրքիայի ներխուժման դեմ, հաղորդում է Associated Press-ը:

Ցուցարարները ներթափանցել են թանգարանի տարածք եւ պաստառ փակցրել, որից հետո նրանց ձերբակալել են: 

Նշվում է, որ թանգարանի տարածքի մի հատվածում գտնվում է Թուրքիայի հյուպատոսությունը:

Գործակալությունը նշում է, որ ակցիան կազմակերպել է հույն անարխիստների խումբը: