Աֆղանցիները չպետք է Սիրիայի հյուսիսային մասից Ամերիկայի հանկարծ եւ վիճելի հեռանալը մեկնաբանեն որպես Աֆղանստանի համար նախադեպ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, հայտնում է AFP-ը։

Պենտագոնի ղեկավարը նաեւ ակնարկել է, որ Սիրիայում կարող է մնալ ամերիկյան զինվորականների մի մասը, որպեսզի պահպանի նավթային հանքավայրերը, սակայն ընդգծել է, որ որոշումը դեռեւս ընդունված է։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արեւելքից 1000 ամերիկյան զինվորականների դուրսբերման մասին, դրանից մի քանի օր անց Թուրքիան հարձակում էր սկսել նախկինում ԱՄՆ-ի կողմից սատարվող Քրդական ինքնապաշտպանական ջոեկատների դեմ։

Այս քայլը առաջացրել էր դիտորդների եւ նույնիսկ Հանրապետական կուսակցության անդամների վրդովմունքը, որոնք զորքերի հանկարծակի դուրսբերումը համարել էին դավաճանություն քրդական զինյալներին, որոնց ԱՄՆ-ը տարիներով պատրաստել եւ զինել էր Սիրիայում «Իսլամական պետության» ջիհադականների դեմ պայքարի համար։

Ելույթ ունենալով NATO-ի գլխավոր գրասենյակում՝ Էսպերն ասել էր, որ Ամերիկան պահպանում է «վաղեմի հավատարմությունը» Աֆղանստանին՝ նշելով, որ ԱՄՆ քաղաքականության ուղղությունը այս երկրի հանդեպ բոլորովին այլ է։ «Այս բոլորը պետք է վստահեցնի մեր աֆղանցի դաշնակիցներին եւ մյուսներին, որ նրանք չպետք է սխալ մեկնաբանեն մեր գործողությունները Սիրիայի հանդեպ եւ հակադրեն դա Աֆղանստանին»,- ասել է նա։

Նրա խոսքերով, Ամերիկան ուզում է մնալ Աֆղանստանում, քանի որ վերջինս դեռեւս բախվում է «դաժան ահաբեկչական սպառնալիքի հետ»։