Սահմանադրական դատարանի աշխատանքին Վահե Գրիգորյանի չմասնակցությունը ավելի ճիշտ որոշում է: Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ եթե Վահե Գրիգորյանը կարծում է, որ ՍԴ-ն ձեւավորվել է ոչ լեգիտիմ ճանապարհով, ապա ավելի լավ կլիներ ընդհանրապես չմասնակցեր ՍԴ աշխատանքին: «Ես իրավաբան չեմ, սակայն տրամաբանությունն այն է, որ ամեն ինչ պետք է հենց այդպես լիներ»,- նշեց նա: