Լինդա Մաքքարթնիի վերջերս հայտնաբերված երեք նամակները նրա ապագա ամուսին Փոլ Մաքքարթնիի մասին կվաճառվեն աճուրդում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով NME-ին։

Նամակները գտել է նրա ընկեր եւ նախկին հարեւան Միկի Էնթոնին։ Դրանք գրվել են Մաքքարթնիի հետ ամուսնությունից առաջ եւ արտահայտում են նրա ուրախությունն այն մասին, որ ինքը սկսել է հանդիպել աստղի հետ եւ պետք է երաժիշտների լուսանկարի։

1967թ․ հունիսին, Փոլի հետ սիրավեպը սկսվելուց մի քանի տարի անց Լինդան նամակի մեջ է դրել ամերիկյան այն թերթի օրինակը, որի մեջ իր մասին նախադասություն կար։ Նա այն ուղարկել է Էնթոնիին ու ընդգծել հետեւյալ տողերը․ «Ասում են, որ Փոլ Մաքքարթնիի ընկերուհին՝ Լինդա Իսթմանը, հիմարիկ լուսանկարիչ է Ամերիկայից»։

Լինդան եւ Փոլն ամուսնացել են 1969թ․ մարտին, իսկ 1998թ․, 56 տարեկան հասակում, Լինդան մահացել է քաղցկեղից։ Նամակները 2020թ․ հունվարի 29-ին վաճառքի կդրվեն Chiswick աճուրդային տանը։