ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ` սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած հայ հանրահայտ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել մաեստրոյի ավանդը մշակույթի զարգացման գործում եւ հույս հայտնել, որ անվանի կոմպոզիտորը այսուհետ էլ կապրի ակտիվ ստեղծագործ կյանքով:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի եւ երգարվեստի հետ կապված մի շարք հարցեր: