Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը նշանակել է 11 տարվա մեջ ԱՄՆ-ում առաջին դեսպանին, տեղեկացնում է BBC News-ը։
Նշվում է, որ Բոլիվիայի նոր դեսպանը Միացյալ Նահանգներում Ուոլթեր Սերատե Կելարն է, որը նախկինում եղել է երկրի ներկայացուցիչը ՄԱԿ-ում։
Էվո Մորալեսը հրաժարական տվեց նոյեմբերի 10-ին Բոլիվիայում սկսված բողոքներից հետո։ Երկրի զինված ուժերը պահանջում էին, որ նախագահը հեռանա, որպեսզի ապահովվի կայունությունը երկրում։ Բողոքների ընթացքում զոհվել է 23 մարդ, 715 մարդ տուժել է։ Բոլիվիայի ժամանակավոր նախագահի պարտականությունները կատարում է Սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսը։




























