Այսօր Բրյուսելում Եվրոպական Միության ղեկավարներին է ներկայացվելու ռուս-վրացական պատերազմի պատճառների վերաբերյալ եվրոպացի դիվանագետների պատրաստած հատուկ զեկույցը:
Դիվանագետ Հեյդի Թագլիավինիի գլխավորությամբ գործող փորձագետների թիմը մոտ տասը ամիս աշխատել է` պարզելու, թե, ի վերջո, ո՞ր կողմը եւ ինչպե՞ս է սկսել անցած տարվա կարճատեւ պատերազմը:



























