Փաշինյանի զինակիցներն օրեցօր ավելի են հարստանում։ Շուտով նրանք կգերազանցեն Գագիկ Ծառուկյանի ունեւոր կողմնակիցներին։ Կյանքի նոր տերերի հարստությանը համամասնորեն աճում է ագրեսիան նրանց նկատմամբ, ովքեր ավելի թույլ են։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման։ «Ֆեյքերը, որոնք, համաձայն բազմաթիվ գնահատականների, գտնվում են իշխանության տնօրինության տակ, վերջին ժամանակներս կոպիտ հարձակումների օբյեկտ են դարձրել «Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող Մարգարիտա Խաչատրյանին։ Արցախում ռազմական հակամարտության տարիներին նա կորցրել է ամուսնուն եւ որդուն։ Ահա արդեն 3 ամիս զոհված զինվորների մայրերը սպասում են կառավարության ղեկավարի պատասխանին եւ բանակցություններ են վարում նրա օգնական Սուրեն Ղամբարյանի հետ։ Զինվորական պարտքը կատարելիս զոհվածների մայրերը կառավարությունից խնդրում են հավասարեցնել նրանց իրավունքները 2008 թվականի մարտի 1-ի փողոցային անկարգությունների ժամանակ զոհվածների հարազատների իրավունքներին, որոնց վճարել են 30-ական մլն։ Ակցիաներից մեկի ընթացքում զոհվածների մայրերի մոտ ուղարկել են պրովոկատորի, որը ամաչեցրել է սեւազգեստ մայրերին՝ կոչ անելով չխանգարել երիտասարդ վարչապետին աշխատել, իսկ հետո մայրերին սկսել են հետապնդել «ֆեյքերի» միջոցով։ Զինվորների մայրերի համար Նիկոլը փող չունի, եւ խորհրդարանն էլ ոչ մի կերպ չի արձագանքում հասարակական կազմակերպությունների ակցիաներին. եթե խոսնակը 290 հազար է ծախսում ռեստորան մեկ այցելության համար, ինչ կարելի է սպասել նման խորհրդարանից։ Կուշը սովածի հալը չի հասկանա։ Հայկական հասարակությունում մի ինչ-որ վատ բան է կատարվում։ Իշխանությունը ձմռան շեմին փակել է 4 շուրջօրյա ինտերնատ եւ մանկատուն՝ երեխաներին թողնելով առանց ջերմության եւ երաշխավորված սննդի, բայց չէ՞ որ ոչ մեկը չվրդովվեց, ոչ ոք փողոց դուրս չեկավ։ Այսօր այն հերթական անգամ լուռ կհետեւի, թե ինչպես է Փաշինյանն անտեսում սեւազգեստ մայրերի ակցիան։ Փոխարենը 2008 թվականի մարտի 1-ի զոհվածների հարազատները հանդես են գալիս երկրորդ նախագահի գործերով բոլոր դատական նիստերում։ Նրանց երկար եւ ուշադիր լսում են, թեեւ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքները ոչ մի կերպ կապված չեն 10 մարդու զոհվելու հետ, երկրորդ նախագահին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Բայց զոհվածների հարազատները գալիս ու ելույթ են ունենում դատարանում։ Ինչի՞ համար է այս անհարգալից վերաբերմունքը զինվորների մայրերի վշտի հանդեպ։ Ինչո՞ւ 2008 թվականի մարտի 1-ի զոհվածների հարազատները փոխհատուցում ստացել են, իսկ զինվորական պարտքը կատարելիս զոհվածների մայրերը արդեն 3 ամիս սպասում են, որ վարչապետը պատասխանի իրենց խնդրանքին։ 30 մլն-ը, որ Փաշինյանը բաժանել է փողոցային անկարգությունների ժամանակ զոհվածների հարազատներին, հարկատուների փողերն են։ Ինչո՞ւ է վարչապետը դիմել ընտրովի փոխհատուցման, մի՞թե նրանց վիշտն ավելի մեծ է, քան մյուսների վիշտը։ Չի կարող հասարակությունը դեգրադացվել անվերջ, ինչ-որ տեղ պե՞տք է սահման լինի, չէ՞ որ էլ տեղ չկա...»,- նշում է պարբերականը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում





























