Ոստիկանության Գուգարքի բաժինը բավահայտել է 2005թ կատարված գողությունը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե 2005թ. հունվարի 26-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շահումյան գյուղում գտնվող, 1924 թ. ծնված Նունուֆար Հ.-ին պատկանող ամառանոցից, դռան փականը կոտրելով, գողացել են սննդամթերք եւ տնտեսական իրեր:
2011 թ. ապրիլի 8-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1980 թ. ծնված Գրիգոր Ջ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:





























