Երեւանում ապրիլի 10-ին, ժամը 22:30-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռուբինյանց եւ Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկում իրար են բախվել 27-ամյա Դավիթ Ներսիսյանի վարած Audi մակնիշի 14 ՕՍ 2235 համարանիշի, եւ 31-ամյա Յուրիկ Հակոբյանի կողմից վարած Opel-Vectra մակնիշի 26 ՍՕ 640 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով Դավիթ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:




Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























