Երեւանյան խճուղում, Gaminator խաղատան դիմաց այսօր` ապրիլի 11-ին, ժամը 00:10-ին տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 24-ամյա Հարություն Ալեքսանյանը, վարելով BMW մակնիշի 06 ԼԼ 068 համարանիշի ավտոմեքենան, բախվել է ուղեմասը բաժանող բետոնե միջնապատին, դուրս եկել հանդիպակաց ուղեմաս եւ շրջվել:

Վթարի հետեւանքով Հ. Ալեքսանյանը եւ ուղեւոր, 21-ամյա Հարություն Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի