Շմոլ գազից թունավորումով ապրիլի 13-ի երեկոյան Լոռու մարզի Տաշիր քաղաքի հիվանդանոց  են տեղափոխվել Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցի 14-րդ շենքի թիվ 37 բնակարանի բնակիչներ`23-ամյա Հասմիկ Չիլինգարյանը եւ 3-ամյա Անի Պողոսյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: