«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում այսօր` ապրիլի 14-ին ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանը դռնբաց դատական նիստում պատրաստվում է քննել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փշինյանի հայցն ընդդեմ «Կոշ» ՔԿՀ-ի:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը փողոքարկում է 2010թ-ի սեպտեմբերի 28-ին «Կոշ» ՔԿՀ-ի պետի` իրեն կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշումը: ՀՀ վարչական դատարանը արդեն 2 դատական նիստ անցկացրել է առանց Նիկոլ Փաշինյանի ներկայության: Երկրորդ դատական նիստի ժամանակ`փետրվարի 24-ին, Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը բավարարել է Փաշինյանի գրավոր միջնորդությունը`հայցադիմումն իր մասնակցությամբ քննելու վերաբերյալ: Դատական երրորդ նիստը կկայանա «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական շենքում` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:




























