Louis Vuitton ֆրանսիական բրենդը, որը ներառված է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբում,  ձեռք է բերել աշխարհում մեծությամբ երկրորդ 1758 կարատանոց ալմաստը, հաղորդում է Lucara ընկերությունը, որն այն հայտնաբերել է Բոթսվանայում անցած տարվա ապրիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործարքի գինը չի հրապարակվում: Ալմաստը ծրագրվում է մի քանի մասի բաժանել, ընդ որում, Lucara-ն կստանա վաճառքի 50%-անոց մասնաբաժինը: Եկամտի 5%-ը ծրագրվում է ներդնել սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերում:

LVMH կազմում են ոսկերչական Bulgari բրենդը, որը խումբը գնել է 2011 թվականին 5,2 մլրդ դոլարով, եւ Tiffany-ն, որը գնվել է 2019-ին 16,2 մլրդ դոլարով: