Թուրքիայում դատարանը հրաժարվել է ազատ արձակել հայտնի թուրք իրավապաշտպան Օսման Կավալային։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Օսման Կավալայի փաստաբանները դատարանի մերժման որոշումը լսելուց հետո հրապարակային լքել են դատարանի դահլիճը։
Նշենք, որ Օսման Կավալան ձերբակալվել է ռազմական հեղաշրջման փորձի մասինակիցներին աջակցելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ Կավալան հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նրան պատկանող տպարանում հրատարակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր, իսկ «Ջեզաիր» կոչվող նրա ռեստորանում կազմակերպվել են նույն թեմայով քննարկումներ ու հիշատակի միջոցառումներ։




























