Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան հայտարարել է Լուսին թռիչքի համար ուղեկցուհու որոնումները դադարեցնելու մասին, հայտնում է BBC News-ը: 

Նորաձեւ մագնատը հունվարին ավելի վաղ 20 տարեկանից մեծ կանանց հրավիրել էր քասթինգի Լուսին համատեղ թռչելու համար: Հայտարարության տեքստում միլիարդատիրոջ ծրագիրն անվանել էին խնամախոսության նախագիծ, նշվում էր, որ Մաեձավան «որոնում է կյանքի ուղեկցուհու»:

Հայտարարությամբ հայտեր էին ներկայացրել մոտ 28 հազար կին, սակայն հինգշաբթի միլիարդատերը հայտարարել է, որը «խառնակ զգացումներ» ունի եւ որոնումները չեղարկել է:

Ընդ որում՝ նշվում է, որ Մաեձավան դեռեւս նախատեսում է 2023 թվականին թռչել, բայց արդեն առանց զուգընկերուհու: