Թուրք ուժայինները Ստամբուլում 17 մարդու են ձերբակալել, որոնք, քննության վարկածով, փորձել են սպանել Ադրբեջանի գլխավոր «օրենքով գող» Նադիր Սալիֆովին, ավելի հայտի որպես Գուլի, հաղորդում է Lenta-ն՝ Milliyet-ի վրա հղումով:
Հունվարի 31-ին անցկացված հատուկ գործողությունների ժամանակ 9 ադրբեջանցի, 5 վրացի, 2 ուկրաինացի եւ 1 ռուսաստանցի է ձերբակալվել: Ենթադրյալ վարձու մարդասպանների մոտից առգրավել են 11 ատրճանակ, մեկ ինքնաձիգ եւ 222 փամփուշտ: Թուրքիայի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ խմբավորումը գլխավորել է 35-ամյա «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեն (Կվեժովիչ):
2019-ի դեկտեմբերի 24-ին հայտնի է դարձել Ստամբուլի ռեստորաններից մեկում ծեծկռտուքի մասին: Կվեժովիչը 15-20 հոգու ուղեկցությամբ եկել է թուրքական ռեստորան, որտեղ Ռուսթավսկին հանգստանում էր ընկերների հետ: Նա կանչել է Ռուսթավսկուն եւ հարցրել՝ արդյոք ցանկանում է օրենքով գող դառնալ: Մագան դրական պատասխան է տվել: Այնուհետեւ Չիխլաձեն հարցրել է, եթե այդպես է, ապա ինչու չի միջամտել, երբ իրեն (Չիխլաձեին) ծեծի են ենթարկել Նադիր Սալիֆովի հետ առաջին հանդիպման ժամանակ:
Չիխլաձեն նշել է, որ իրեն՝ «օրենքով գողին», ծեծի է ենթարկվել «ֆրաերը» (քրեական հիերարխիայում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող անձ): Մագա Ռուսթավսկին կտրուկ է պատասխանել Չիխլաձեի հարցերին, ինչից հետո «օրենքով գողը» բռունցքներով հարձակվել է նրա վրա: Ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Չիխլաձեի կողմնակիցներից մեկը դանակահարել է Ռուսթավսկուն: Տուժածին հոսպիտալացրել են, սակայն վնասվածքը վտանգավոր չի եղել:





























