Հարավային Կարոլինայում կինը, որի ձեռքերը կոտրվել են ՃՏՊ-ի հետեւանքով, կարողացել է օգնություն կանչել՝ ոտքերի մատներով հավաքելով «911», հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ վթարի հետեւանքով 54-ամյա տուժածը երկու ձեռքերի եւ բոլոր տասը մատների ծանր վնասվածքներ է ստացել։ Սակայն նրան հաջողվել է կոշիկի օգնությամբ հասնել հեռու թռած հեռախոսին եւ ոտքերի մատներով հավաքել փրկարար ծառայության հեռախոսահամարը։

Դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ մինչ հոսպիտալացումը ցավազրկողներ են տվել։