Մեկ պնդում եք, թե այս վատ Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանն այն կարել է կոնկրետ անձի կոնկրետ նպատակի համար, մեկ էլ պնդում եք, թե օրենքն ուզում եք համապատասխանեցնել Սահմանադրությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Տղերք, կողմնորոշվեք» գրառման մեջ նշել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Որ այդքան վատն է այդ Սահմանադրությունը, բա ինչի՞ եք ուզում օրենքները «համապատասխանեցնել» այդ վատ Սահմանադրությանը», գրել է Բաբայանը եւ ամփոփել. «Կողմնորոշվեք, ժամանակն է արդեն... »:




























