Կանզասում սկսվել է Ռեյչել Հիլյարդի դեմ դատավարությունը՝ իր նախկին սիրեցյալի մորը սպանելու եւ գլխատելու մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ զոհի մարմինը հայտնաբերվել է կասկածյալի ավտոտնակում, իսկ գլուխը՝ խոհանոցի լվացարանի մեջ։

Ռեյչել Հիլյարդին առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել։

Սարսափելի սպանությունը տեղի է ունեցել 2017թ․ ապրիլին։

Հենց այն ժամանակ է 63-ամյա Միկի Դեւիսը 9-ամյա թոռան հետ գնացել Հիլյարդի տուն, եւ վերջինս հարձակվել է նրա վրա։

Տղային հաջողվել է փախչել, եւ նա տատիկի բջջային հեռախոսից զանգահարել է ոստիկանություն։

Հիլյարդը հայտարարել է, որ Դեւիսի սպանության պատասխանատվությունն «Աստված է կրում»։ Նա տեղեկացրել է, որ մինչ սպանությունը եկեղեցու ներկայացուցիչներն իր տանը էկզորցիզմի ծես են կատարել։