Էյֆելյան աշտարակն այսօր փակվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ազգային գործադուլի պատճառով: Ավելի վաղ Ֆրանսիայում բողոքի ակցիաների մասին հայտարարել է Solidaires արհմիությունների խումբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,- ասվում է աշտարակի Twitter-յան էջում:

Հաղորդվում է նաեւ, որ աշտարակի շուրջ տարածքը հասանելի կմնա այցելուների համար:

Դեկտեմբերի 5-ից՝ կառավարության կենսաթոշակային բարեփոխումների դեմ հայտարարված ազգային գործադուլի օրը, Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակցել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ փաստաբաններ, դասախոսներ եւ այլն: Գործադուլի արդյունքում երկրում մեկ ամսից ավելի խախտվել է հասարակական տրանպորտի աշխատանքը: Այժմ տրանսպորտի հետ կապված իրավիճակը կարգավորվել է: