Միասեռականների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքը սովորաբար կապում են այնպիսի երեւույթների ու գործընթացների հետ, որոնք տեղի են ունեցել Արեւմուտքում 20-րդ դարի 60-ական եւ 70-ական թվականներին։ Ինչպես ցույց է տվել 19-րդ դարի սկզբին ապրած բրիտանացի ֆերմեր Մեթյու Թոմլիսոնի օրագիրը, դա մասամբ է ճշմարիտ՝ որոշ հասարակ մարդիկ դրանից առաջ նույնպես սարսափելի բան չեն տեսել տղամարդկանց միջեւ միասեռ սիրո մեջ, հայտնում է Naked-Science-ը։

Թոմլիսոնն ապրել է արեւմտյան Յորքշիր կոմսության Ուեյքֆիլդ բնակավայրում։ 1810թ․ նա օրագրում իր մտքերն է արտահայտել «սոդոմականության» համար Ջեյմս Թեյլոր անունով բժշկի մահապատժի մասին։ «Ինձ համար տարօրինակ է, որ տղամարդը կարող է նման կիրք ունենալ, մանավանդ եթե մանկությունից է նրա մեջ (ինչպես ինձ ասացին, դա այդպես է)։ Եթե նրանք նման հակում են զգում այն շրջանում, երբ դեռահասից վերածվում են տղամարդու, դա պետք է համարվի բնական, ի ծնե թերություն․․․ Եւ շատ դաժան է այդ թերությունը մահվամբ պատժելը»,- գրել է Թոմլիսոնը։

Հարկէ նշել, որ Թոմլիսոնը ակնհայտորեն խորը հավատացյալ է եղել եւ հոմոսեքսուալիզմն ընկալել է քրիստոնեական ուսմունքի պրիզմայի միջով։

Իհարկե, Բրիտանիայի այն ժամանակվա բնակիչները հանդուժողականության մակարդակով հեռու էին ժամանակակից բրիտանացիներից։ Այսպես, խոստովանելով հանրության համար գեյերի հնարավոր օգտակարությունը՝ ֆերմերը առաջարկում է ստերջացնել նրանց՝ որպես այլընտրանք մահապատժին։

Պատմաբանները հայտնում են օրագրի մեծ արժեքավորության մասին՝ մասնագետների կարծիքով՝ գրառումները վկայում են այն մասին, որ հոմոսեքսուալիզմի հանդեպ հանդուրժողական վերաբերմունքը բրիտանական հասարակության մեջ սկսել է ձեւավորվել շատ ավելի վաղ, քան ընդունված է կարծել։