Քիչ առաջ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի սկզբնամասում Mercedes ML մակնիշի 11 ՏՍ 190 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է իր ուղղությամբ ընթացող Volkswagen Vento մակնիշի 10 ՍՏ 635 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթուղի: Այս պահին մեքենաները վթարված վիճակում գտնվում են դեպքի վայրում:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի աշխատակիցները: Նախնական տեղեկություններով, զոհեր եւ վիրավորներ չկան: Սպասում են, որ դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերության աշխատակիցները:





Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























