Թուրք փաստաբաններից Թուգայ Բեքինի դեմ դատական հայց էր ներկայացվել Ներքին գործերի նախարարին վիրավորելու մեղադրանքով, սակայն դատարանը արդարացրել է նրան։

Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ Ադանայի դատարանը արդարացրել է Թուգայ Բեքինին՝ նշելով, որ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ճաղատ անվանելը վիրավորանք չէ։

Դատարանի վճռից հետո Թուգայ Բեքն իր Twitter–ի էջում գրել է. Այսուհետ բոլորը առանց պատժից վախենալու կարող են Սուլեյման Սոյլուին ճաղատ անվանել։