Ոստիկանության Մալաթիայի բաժնում մարտի 19-ի գիշերը հաղորդում էր ստացվել, որ գիշերը Շահումյանի 6-րդ փողոցի մի տնից գողացել են պայուսակ՝ կանխիկ գումարով եւ բանալիներով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա Վլադիմիր Կ.-ին:

Պարզվել է, որ նա մարտի 19-ին, ժամը 04.00-ի սահմաններում, խոհանոցի պատուհանը հրել-բացելով՝ մուտք է գործել հիշյալ տուն, որտեղ տեսնելով արթնացած տանտիրուհուն՝ բացահայտ հափշտակել է նրա պայուսակն ու դիմել փախուստի:

Վլադիմիր Կ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: