Հայաստանում ապրիլի 19-20-ին արձանագրվել է սպանության փորձի  1 դեպք, որը  բացահայտվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը, գողության 18 դեպքից՝ 12-ը,   խարդախության 4 դեպքից՝  3-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու`  3 եւ գողության 2 դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. երեք մարդ  ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: